Սեպտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում` 0.2% օգոստոսի համեմատ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Գնանկման շնորհիվ 12ամսյա գնաճի (սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ) տեմպը զգալի նվազել է` կազմելով 8.2%, օգոստոսի 9.3%-ի համեմատ:
2013թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%:
2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի, շաքարավազի` 7.3-2.2% գնանկումով:
2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում տեքստիլեղենի` 0.7%, կոշկեղենի` 1.1%, ոսկերչական`1.2%, հագուստի եւ գործվածքի`2.2%, գորգեղենի` 2.6%, մշակույթի ապրանքների` 3.0% գնաճի արդյունք է:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է սակագների 0.2% նվազում, ինչը մեծապես պայմանավորվել է իրավական ու բանկային` 10.0%, հանգստի կազմակերպման` 1.8%, տրանսպորտի` 1.5%, մշակույթի ոլորտի` 0.3% ծառայությունների սակագների նվազումով:




























