«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 30-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.75 դրամ: Սեպտեմբերի 27-ի համեմատ դոլարը թանկացել է 0.13 կետով կամ 0.03 %-ով: Նախորդ շաբաթվա ուժեղ տատանումներից հետո, կարելի է ասել, դոլարի փոխարժեքը կայուն է:
Բորսայում այսօր վաճառվել է 6 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքն իրականացվում է 404-407 դրամի միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացավ դոլարի նկատմամբ Իտալիայում ծագած քաղաքական անկայունության պատճառով: Եվրոն սակարկվում է 1.3478 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.4839 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:




























