2013թ առաջին կիսամյակին Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է մահացու ելքով 14 միջադեպ, որը 2010թ համեմատ 30 տոկոսով պակաս է: Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը՝ նախքան պատգամավորների կողմից իր թեկնածության քննարկումը:

Նրա խոսքով՝ 2010-ին Հայաստանի ԶՈւ-ում գրանցվել է մահացու ելքով 43 դեպք, 2011-ին՝ 35, իսկ 2012-ին՝ 29:

Կոստանյանն ընդգծել է, որ արդեն 2012-ին մահացության թիվը կրճատվել է 21 տոկոսով. «Մահացու ելքով միջադեպերի ցուցանիշի նվազումը ակնհայտ է: Այդ ամենը ՊՆ-ի եւ Ռազմական ոստիկանության իրականացրած աշխատանքի արդյունք է, սակայն չնայած արդյունքների՝ դա դեռ բավական չէ»: Կոստանյանի խոսքով՝ համապատասխան մարմինները ջանքեր են ներդնում, որպեսզի բացառեն անպատժելիության մթնոլորտը: