Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Վենեսուելայի թեմի առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանին եւ նրա հետ քննարկել պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում հայապահպանության գործում, նշելով որ եկեղեցին մեծ ներդրում ունի նաեւ Արցախին սատարելու հարցում:
Երկուստեք կարեւորվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացումը, այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առանցքային հիմքերից մեկը:





























