Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը աշխատանքի ընդունվելու կապակցությամբ՝ որպես կաշառք է ստացել ինչպես խոշոր չափի գումար, այնպես էլ ավելի «համեստ» նվերներ, ինչի մասին այս ընթացքում քննչական մարմնին պատմում են տուժողները:

NEWS.am-ի տեղեկություններով, Միսակ Մարտիրոսյանի աշխատակիցներից մեկը օրերս նախաքննական մարմնին պատմել է, որ իրեն աշխատանքի ընդունելու դիմաց Միսակ Մարտիրոսյանը ստացել է կոնյակ ու ոսկու ձոլակտոր, թե ինչ արժողությամբ, մեզ չհաջողվեց պարզել:

Հիշեցնենք, որ Միսակ Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Գործը քննվում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունում: Նշենք, որ նա անցնում է նաեւ դատական կարգադրիչների գործով: Օրերս էլ դադարեցվեց նրա պաշտոնավարումը: