Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը շահագրգիռ կուսակցություններին առաջարկում է երկրում ստեղծված ներկա իրավիճակը` ՀՀ արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքակնություն, բարոյահոգեբանական մթնոլորտ եւ ընտրված լուծումները դարձնել ուղենիշ-հրամյական երկրի կառավարման գործում: Այս մասին այսօր`հոկտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով, հրամանատարների կողմից առաջարկված կառավարման այս մոդելը ըստ էության չունի առաջիններ եւ վերջիններ, այն կոլեգիալ մարմին է, որ պետք է առաջնորդվի ազգային եւ պետական շահերով: Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում են հանդիպումներ, կլոր սեղաններ մի շարք կուսակցությունների այդ թվում նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «ՀԱԿ, Հայրենիք եւ Պատիվ, ԱԺՄ, Ազատություն, ՀԺԿ, Ժառանգություն, ԲՀԿ, Նոր Ժամանակներ, Հանրապետություն, ՍԴՀԿ, Ժողովրդավարական հայրենիք, Քրիստոնեա ժողվրդական վերածնունդ, Ազգային վերածնունդ կուսակցությունների հետ արդեն հանդիպել են: Մենք նախատեսված հանդիպում ունենք ՀՅԴ-ի եւ ՀՀԿ նախագահ Սերժիկ Սարգսյանի հետ: Մենք ամենքին ունենք ասելիք, Սերժիկ Սարգսյանին հատկապես»,- ասաց Սուրեն Սարգսյանը: Հարցին, թե Սերժ Սարգսյանը իր համաձայնությունը տվել է, թե ոչ, նա պատասխանեց. «Այո ունենք: Կարծես, թե պայմանավորվածությունը կա: Պարոն Սերժիկ Սարգսյանը դեմ չի, որ մենք հանդիպենք: Այսպես են մեզ փոխանցել կամ ասել են, կարծում ենք, դեմ չի լինի: Դեմ կլինի, Աստծու սիրուն: Դեմ չի լինի, ավելի լավ, որվհետեւ մենք ասելիք ունենք եւ մի քանի հարց` ու՞ր եք գնում, ինչպես եք իշխանությունը փոխանցելու ժողովրդին, ինչպե՞ս եք պահպանելու օրինականությունը: Եթե կկարողանանք պահպանել, հավերժ կմնանք հարգված մարդ, եթե ոչ, կգնան այն հարգանքով, ինչին այսօր արժանի են»,- ավելացրեց Սուրեն Սարգսյանը:





























