Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնաբանել է նոր իշխանությունների՝ Սեւ ծովի ափին Անակլիա մեծ նավահանգիստ կառուցելու ցանկությունը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Այնպիսի աշխարհագրական անվանում, ինչպիսին է «Լազիկան», գոյություն չունի: Կա Անակլիա, որի կենտրոնում է գտնվում Լազիկան, որը որպես նախագիծ է ներկայացվում: Առաջարկում եմ վարչապետին ինձ հետ ուղղաթիռով ուսումնասիրել Անակլիան եւ համոզվել, որ խոսքը միեւնույն վայրի մասին է»: Նրա խոսքով՝ լավ կլիներ, եթե վարչապետն իր աչքերով տեսներ, թե ինչ է կատարվում երկրում:
Ինչ վերաբերում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, ապա նա սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ ծրագրում է Սեւ ծովի ափին Անակլիա մեծ նավահանգիստը կառուցել որպես այլընտրանք Լազիկային: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:





























