Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը մինչեւ հոկտեմբերի քսանը պատրաստվում է կլոր սեղան իրականացնել: Այս մասին այսօր`հոկտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց ազատամարտիկ, Սուրեն Սարգսյանը եւ ավելացրեց, որ հավանաբար կլոր սեղանը կկայանա հոկտեմբերի 16-ին կամ 18-ին:
Ներկայացնելով կլոր սեղանի նպատակը՝ Սուրեն Սարգսյանը մանրամասնեց «Նախ պետք է տեղի ունենա անկեղծ զրույց: Հայտարարությամբ կբացենք կլոր սեղանը, որը կվարի, ամենայն հավանականությամբ, Երվանդ Մանարյանը: Հայատարարությամբ կսկսենք, բայց հետո հնարավոր է փակ ռեժիմով ընթանա: Մեղադրանքներ չպետք է հնչեցվեն միմյանց նկատմամբ: Այսինքն, ջուրծեծոցիով չենք սկսելու կամ պարան ձգելով: Մոռանալու ենք բոլոր մեղքերը եւ փորձելու համատեղ լուծումներ գտնել: Այս ամենի մասին, ինչ պայմանավորված է, կմնա փակ, իսկ ինչ բաց է, կտեղկացվի Ազատության հրապարակում մեր պարբերական համահավաքներով»,- տեղեկացրեց ազատամարտիկը եւ ավելացրեց, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 18-ին հանրահավաք ունեն:
Միաժամանակ նա ավելացրեց, որ չեն հանդիպել եւ չեն հանդիպելու ՕԵԿ-ի եւ Արտաշես Գեղամյսնի հետ: «Նրանք ԱԺ են մտել ՀՀԿ-ի ցուցակով, եթե ՀՀԿ-ն կարիք կհամարի, որ իրեն ներկայացնի Արթուր Բաղդասարյանը, Աստծու սիրուն»,- նշեց Սուրեն Սարգսյանը:





























