Շատ տարօրինակ է, որ հինգ տարի առաջ կատարված, իշխանությունների ասած՝  «հանցագործության» համար այսօր ձերբակալվում է եւ կալանավորվում գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Այս մասին այսօր` հոկտեմբերի  1-ին հրավիրված ասուլիսին ասաց ազատամարտիկ, պահեստազորի  գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:

Նրա խոսքով, իրենք ենթադրում են, որ Վոլոդյա Ավետիսյանի հանդեպ դա շինծու մեղադրանք է, որվհետեւ առ այսօր չի բացահայտվել այն անձը, որ իբր, թե կաշառք է տվել Վոլոդյա Ավետիսյանին: «Երկորդ հանգամանքը այն է, որ Վոլոդյա Ավետիսյանը չորս ամիս շարունակ հասարակական պայքարի էր դուրս եկել: Եվ ստացվում է, որ, տեղյակ լինելով այդ մասին, մինչեւ այդ չեն ձերբակալում, իսկ դրանից հետո ձերբակալում են: Մենք գտնում ենք, որ նա ապօրինի է ձերբակալվել եւ երաշխավորում, որ նա նախաքննության ընթացքում  ազատ արձակելով չի խուսափի նախաքննությունից եւ դատական մարմիներից համբերատար կսպասի դատի օրվան»,- երաշխավորեց Խաչիկ Ավետիսյանը: Միաժամանակ ավելացրեց, որ իրենց նստացույցը չի ավարտվել, իրենց միջեւ եղել է գաղափարական տարաձայնություններ եւ չեն պատաստվում փոխել իրենց գաղափարները եւ միանալ այն խմբին, որը բարձրացրել է սոցիալական խնդիրներ: « Իսկ, եթե մյուս խումբը, եթե կորոշի փոխել իր ուղին եւ անցնել քաղաքական պայքարի, ապա մեր դռները բաց են»,- ասաց Խաչիկ Հարությունյանը եւ ավելացրեց, որ իրեն պայքարը շարունակվելու է եւ եթե իրենց Աղդամի բանտերը չեն վախեցրել, այս ձերբակալություններն էլ չեն վախեցնի:

ՀԱԲ-ի Ղարս գնդի հրամանատար, ազատամարտիկ Ասլան Գրիգորյանն էլ ավելացրեց, որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությամբ ցանկանում են  ազատամարտիկներին ժողովրդի աչքից գցել, իբր թե խնդիր լուծելու համար պայքարի դուրս եկած ազատամարտիկը ժամանակին նման բան է արել: Այն էլ առանց փաստարկների:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am