«Մահմեդական եղբայրները» հոկտեմբերի 1-ի երեկոյան  փորձել են գրավել Կահիրեի Թահրիր հրապարակը: Սկզբում նրանք խմբերով հավաքվել են շրջակա փողոցներում, հակակառավարական կոչեր հնչեցրել, գրոտել շենքերի եւ խանութների պատերին: Դա դուր չի եկել տեղի բնակիչներին եւ վաճառականներին:

«Մահմեդական եղբայրների» հետ նրանց վեճերը վերաճել են  դաժան բախումների: Երկու կողմերից էլ քարեր են նետել, փայտեր եւ դատարկ շշեր:

Հուլիսի սկզբին պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները, չդիմանալով հակահարվածին,  նահանջել են, մտել Թահրիր հրապարակ եւ փորձել հաստատվել այնտեղ: Սակայն դեպքի վայր ժամանած ուժայինները նրանց թույլ չեն տվել դա անել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իսլամիստների մեծ մասը փախել է: Իրավապահներին հաջողվել է կալնավորել խռովություների հինգ հրահրողների: Կահիրեի հրապարակի տարածքում ոստիկաններ են  հերթապահում:

Նշվում է, որ թեեւ  «Մահմեդական եղբայրների» մշտական ցույցերին, Մուրսիի  պաշտոնանկությունից հետո Թահրիր նրանք կարողացել են ներխուժել առաջին անգամ: