Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 2,17 մլն դրամ:

Գումարը կտրվի ՀՀ կառավարության աշխատակազմին՝ կառավարության պահուստային ֆոնդից:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թ. որոշման համաձայն` հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների թաղման ծախսերի փոխհատուցման գումարը չպետք է գերազանցի 1,7 մլն դրամը:

Լ. Անանյանը մահացել է սեպտեմբերի 2-ին՝ 67 տարեկան հասակում: