Հայաստանում կսկսեն շների ու կատուների համար կեր արտադրել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, կերի փորձնական արտադրությունը ծրագրվում իրականացնել է մոտ ապագայում:

«Նման արտադրանք Հայաստանում չի եղել, եւ մենք կարծում ենք, որ շուկայում մեր տեղը կունենանք: Մենք կփորձենք իրացնել հայրենական շուկայում, ընդ որում, փաթեթավորման վրա կլինի համապատասխան ապրանքանիշ, որպեսզի մեզ դիտարկեն հայտնի օտարերկրյա ապրանքանիշների հետ նույն մակարդակում»,- հայտարարել է Գ.Նիկողոսյանը:

Նրա խոսքով՝ արտադրությունը նախատեսվում է իրականացնել ձկան կերի արտադրությանը զուգահեռ, որն ընկերությունը պատրաստվում է թողարկել հոկտեմբերին. մի կողմից ձկան, մյուս կողմից շան ու կատվի կերի արտադրությունը գրեթե չի տարբերվում: Գ.Նիկողոսյանը գին դեռ չի հայտնում: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում Kitekat-ի 400 գրամանոց փաթեթն արժե 800-900 դրամ (1-1,2 դոլար), իսկ Whiskas-ը՝ մոտ 1200 դրամ (3 դոլար):

Նշենք, որ վիճակագրության համաձայն 2012թ.ին Հայաստան է ներմուծվել մոտ 355 տոննա կեր կատուների ու շների համար՝ 770 հազար դոլար արժողությամբ: Հայաստանում տեղական արտադրությունը գրեթե բացակայում է: