«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տեխնիկական ուսուցման կենտրոնում հոկտեմբերի 3-ին ժամը 18:00-ին տեղի կունենան ՀԿԵ-ի աշխատակիցների համար ռուսերենի բաց դասընթացներ:
Ինչպես NEWS.am-ին հաղորդել է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը, ռուսերենի մասնագիտական կողմնորոշիչ ուսուցման ծրագիրը մշակվել է ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ռուսերենի ռուսական կրթա-մեթոդական կենտրոնի կողմից:
Բացման արարողությանը ներկա կլինեն «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ու Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:





























