«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Արմենիա» գնացքի Երեւան-Բաթումի-Երեւան սեզոնային ուղեւորափոխադրումները հոկտեմբերի 1-ին ավարտվել են:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԿԵ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը, 2013թ.-ին փոխադրել են 46 հազար 702 ուղեւոր՝ 2012թ.-ի 50 հազարի համեմատ: «Այդ կերպ գրանցվել է 8 տոկոս անկում: Անկումը բաժին է հասնում հուլիսի վերջին ու օգոստոսին, ինչը պայմանավորված է անբարենպաստ եղանակային պայմաններով եւ Վրաստանի ափամերձ շրջաններում ջրհեղեղով»,- նշել է Վահե Դավթյանը:

Երեւան-Բաթումի-Երեւան ֆիրմային գնացքը մեկնում էր հունիսի 15-ից ամեն օր: Հանգստացողները դրանով մեկնում էին Վրաստանի ափամերձ շրջաններ: