Առ այսօր «Դերբի» բառը շատ հայերի շրջանում ասոցացվում է ոչ թե սպորտի հետ, այլ 90-ական թվականների թուրքական, կարագի համով շոկոլադի հետ: Եթե թուրքական հագուստի հանդեպ հայ գնորդները բողոք չունեն (երբեմն գերադասում են չինականից), ապա սննդամթերքին սովորության համաձայն զգուշությամբ են վերաբերում: Թուրքական սննդամթերքից Հայաստան ներմուծում են հիմնականում բանջարեղեն, սակայն դրանց ծագման մասին վաճառողները նախընտրում են չխոսել:

NEWS.am-ին տված հարցազրույցում Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը պատմում է Թուրքիայից իրականացվող ներկրումների մասին: 2009թ.-ին գյուղնախարարի հրամանով արգելվեց Թուրքիայից ու Ադրբեջանից սննդամթերքի ներմուծումը: 2013թ.-ին արգելքի վերացումն ավելի շատ հետաքրքրեց ոչ այնքան մասնագետներին, որքան հասարարական գործիչներին…

Արդյո՞ք Ադրբեջանից Հայաստան սննդամթերք է ներկրվում:

Մեր սահմանային անցակետերի շրջանակներում Ադրբեջանից սննդամթերք չի ներմուծվել:

Ուրեմն կենտրոնանանք թուրքական ապրանքների վրա: Ինչպիսի՞ ստուգում են դրանք անցնում հայկական սահմանին:

Մենք դրանք որակավորում ենք որպես վտանգավոր մթերքներ: Ուստի Թուրքիայից ներմուծվող ամեն տեսակի սննդամթերք լաբորատոր փորձաքննություն է անցնում, եթե ծավալը գերազանցում է 200 կգ:

Նույնիսկ եթե մթերքը ներմուծվում է բոլոր համապատասխան փաստաթղթերով հանդերձ…

Այո, քանի որ այդ փաստաթղթերը հաստատում են ոչ թե անվտանգությունը, այլեւ ապրանքների ծագումն ու նրանց մաքսային արժեքը: Ելնելով ապրանքների ծագումից՝ որոշվում է ռիսկի աստիճանը, եւ, հետեւաբար, առանց այդ փաստաթղթերի արտադրանքը ոչ թե կփորձարկվի, այլ  առահասարակ կարգելվի ներմուծել:

Թուրքիայից ապրանքների ներմուծման պատմության հիման վրա առաջին հերթին մենք ստուգում ենք հատուկ թունավոր նյութերի եւ վնասատուների առկայությունը: Այլ կերպ ասած, մեր բազան թույլ է տալիս ստուգել ապրանքներն ըստ երկրի, որտեղից դրանք ծագում են:

Իսկ Թուրքիայից ներմուծվող ապրանքները նախօրոք սանիտարական փորձաքննություն չե՞ն անցնում:

Սանիտարական եւ ֆիտոսանիտարական ստուգում ապրանքներն անցնում են ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ նաեւ արտահանվող երկրում: Մեր հերթին ստուգում անցկացնում են նաեւ մենք, եւ վնասակար նյութերի բացակայության դեպքում տրամադրում ենք համապատասխան անցաթուղթ ու թույլ ենք տալիս մուտքը Հայաստան:

Իսկ հնարավո՞ր է արդյոք Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սանիտարական թղթաբանության հարցում փոխադարձ ճանաչում:

ԱՀԿ կանոնների համաձայն, նման փաստաթղթերը փոխադարձաբար ճանաչելի են: Հարցը Թուրքիան չէ. ստուգվում են ցանկացած երկրի ապրանքներ: Տարբերվում է միայն փորձարկման խորությունն ըստ ռիսկի չափանիշների:

Որո՞նք են դրանք, եւ ինչո՞ւ է թուրքական ապրանքը վտանգավոր: Քաղաքական պատճառներո՞վ:

Ամենեւին: Բոլոր գործոնները տեխնիկական են: Առաջինն ապրանքի տեսակն է: Ռիսկի բարձր մակարդակում են կենդական ծագմամբ ապրանքները, միջին մակարդակում են կենդանական կամ բուսական վերամշակում անցածները եւ ցածր մակարդակում են՝ բուսականն առանց վերամշակման: Մյուս չափանիշները փոխադրման պայմաններն են, ապրանքի ծավալը եւ, վերջապես, արտահանող երկրի վերաբերյալ տեղեկատվությունը: Իսկ քանի որ պաշտոնապես Թուրքիայից մենք տեղեկություններ չենք ստանում, ապա այնտեղից ստացվող ողջ ապրանքատեսակը համարվում է բարձր ռիսկային:

Արդյո՞ք մեղմացումներ թույլ են տրվում  լավ պատմություն ունեցող հետխորհրդային ներկրողների համար:

Այո: Ինչպես նշեցի, գործոններից մեկը ներկրող երկրի մասին տեղեկությունն է: Եթե անգամ վտանգավոր գոտու երկրից ապրանք էր ներմուծվում, ապա ստուգումները բարեխղճորեն էին անցնում եւ մենք դա դրական գործոն ենք համարում եւ ընդհանուր առմամբ ստուգումը համեմատաբար ավելի մեղմ կարող է անցնել:

Հայկական գյուղատնտեսական ԱՀԿ-ները հայտարարում են թուրքական բանջարեղենի վտանգավորության մասին. չափից շատ են նիտրատները…

Մենք սահմանային անցակետերում նաեւ սկսել ենք նիտրատների ստուգման ծրագիր անցկացնել: Պետք է նշել, որ նիտրատների պարունակությունը սեզոնային բնույթ է կրում: Եթե խոսենք բանջարեղենի մասին, ապա, որպես կանոն, ամռանը դրանք սահմանվածից ավելի քիչ են, քանի որ դրանք ջերմոցների արտադրանք են: Դա վերաբերում է նաեւ թուրքական արտադրության բանջարեղենին: 

Զրուցեց Արամ Գարեգինյանը