Պռոշյան համայնքի սպանված ղեկավար Հրաչ Մուրադյանի որդին՝ Հակոբ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ինչպես իր հորեղբոր սպանության, այնպես էլ սպանությունիցհետո գյուղում ստեղծված զզվելի իրավիճակը մարզպետի թույլտվությամբ է եղել։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. ««Առանց մարզպետի բան չի լինի, մարզպետի ճտերը առանց նրա որեւէ բան չեն կարող անել»,-ասաց Հակոբը՝ հավելելով, որ հորեղբոր սպանությունը պետք է բացահայտվի, քանի որ գյուղում ամենաթողության մթնոլորտը չի ցրվում:

Նա ուշադրություն հրավիրեց ոչ պակաս կարեւոր հանգամանքի վրա. «Գնացե՛ք, նորանշանակ գյուղապետ Արթուր Մուրադյանին հարցրե՛ք՝ ավագանին հաստատե՞լ է իր թեկնածությունը: Ո՛չ, իհարկե չի հաստատել»: Իսկ ահա Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր դեմ հնչեցված մեղադրանքներին, ասաց. «Վե՛րջ տվեք, գյուղապետի սպանությունը մարզպետի թույլտվությա՞մբ, ա՛յ քեզ բան»»,- մեջբերում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):