«ԴիջիԹեք էքսպո 2013» ցուցահանդես այցելելիս աչքի է զարնում պոլիտեխնիկ ինստիտուտի (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի) չափազանց մեծ տաղավարն առաջին հարկում, որտեղ ներկայացվում են ինժեներական լուծումները: Պոլիտեխնիկցիներն այցելուներին ներկայացվում են մոտ 30 նորարարական լուծումներ՝ եւ ուսանողների, եւ ինստիտուտի բազայի վրա ստեղծված start up ընկերությունների կողմից:

Դրանցից կարելի է առանձնացնել ավտոմատ կառավարվող հրանոթի մոդելը, ռադիոկայան խլացնող սարքը, պտտվող ժամացույցը, երգող շատրվանի մոդելը եւ այլն: Այդ նորարությունների մի մասի հեղինակները պնդում են, որ ցանկության դեպքում կարող են զարգացնել մոդելն այն աստիճան, որ կիրառելի դառնան ռազմական բնագավառում:

ՀՊՃՀ ռեկտոր Արա Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ start up ընկերությունների արտադրանքն արդեն բիզնես հետաքրքրություն է ներկայացնում: Համալսարանը նրանց օգնում է տարածքով, լաբորատոր բազաները տրամադրելով; «Այս կապն ապահովում է նոր մտքեր եւ երիտասարդ կադրեր դեպի աշխատաշուկա»,- ասաց Ա. Սահակյանը: