Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ընդդիմադիր գործիչների հետապնդումներն ու ճնշումները: Ինչպես հաղորդում է «Ենի Մուսավաթ» թերթը, Գաբալինի շրջանի Միխլի Գովագ գյուղում ոստիկանությունը ձերբակալել է «Մուսավաթ»կուսակցության տեղական կառույցիղեկավար Իմրան Իսմայլովին:
Թերթի տեղեկություններով, Իսմայլովը ձերբակալվել է նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի քարոզչանյութերը բաժանելու համար:
Պարբերականը նաեւ նշում է, թե ընդդիմադիր գործչին ձերբակալել են Գաբիլինի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Զուլֆուղար Ջաֆարովի սպառնալիքներից հետո: Դատարանը 7 օրով կալանավորել է Իսմայլովին:





























