Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու հարակից տարածքում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել: Ջրի խողովակ է վթարվել, ինչի արդյունքում ջուրը սկսել է հոսել:

Այս մասին արդեն գրել են մի շարք լրատվամիջոցներ, սակայն որոշ լրատվամիջոցներ նշել են, որ վարչական շրջանի պատասխանատուներից ոչ-ոք վթարի վայրում չէ։

«Տեղեկացնենք, որ թեեւ խնդրի անմիջական հասցեատերը «Երեւան Ջուր» ընկերությունն է, որն այժմ զբաղվում է վթարի հետեւանքների վերացմամբ, սակայն Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցները անմիջապես մեկնել են դեպքի վայր եւ հետեւում են վթարի վերացման աշխատանքների ընթացքին»,-ասված է Դավիթաշեն վարչական շրջանի ադմինիստրացիայի տարածած հաղորդագրության մեջ: