Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 4-ին, ժամը 15.26-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.49-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւանի Հովնաթան փողոցի բնակչուհիներից մեկը՝ 1977 թ. ծնված Ա. Ա.-ը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Իսկ ավելի վաղ, ժամը 14.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի, թիվ 14/5 տան բնակիչ Ա. Ե. (1993թ.):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: