Ադրբեջանի իշխանություններն ուժ ու գումարներ չեն խնայում հակահայկական քարոզչության համար: Այդ ուղղությամբ հերթական օրինակը Բաքվում Ղարաբաղյան հետազոտությունների կենտրոնի բացումն է:
Ինչպես կարելիէ դատել այդ «գիտական կենտրոնի» անվանումից, սույն հաստատությունը տարատեսակ հետազոտություններ է անցկացնելու Ղարաբաղի պատմության եւ մշակույթի ոլորտում:
Կենտրոնի բացումը բավական շքեղ է եղել, տարբեր տրամաչափի պաշտոնյաների, գիտական կոչումներ ունեցողների, նաեւ երկրում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, կենտրոնի ստեղծման նպատակն է տեղական եւ օտարերկրյա «փորձագետներին» «գիտական հետազոտությունների» համար պայմանների ստեղծումը:
Բնավ չենք կասկածում, որ այդ կենտրոնը կաշխատի առավելագույնն անել պատմության կեղծման, հակահայկական նյութերի, դեմագոգիայի եւ ակնհայտ կեղծիքի տարածման ուղղությամբ:





























