Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» եւ նման անվանումներով մակնշված պարենային ապրանքների շուկայում:
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 11-ին Հանձնաժողովի նիստում կհրապարակվեն ուսումնասիրության արդյունքները:
Նիստում ընդգրված է նաեւ ծերանոցներին, մանկատներին եւ մանկապարտեզներին պետական գնումների շրջանակում սննդի մատակարար հանդիսացած 3 ընկերությունների պատասխանատվության ենթարկելու հարցը:





























