Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել է ծառին: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վթարի հետեւանքով  2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն:

Տեղում մահացել են «Օպել»-ի վարորդ, 27-ամյա Գեւորգ Սլավիկի Հակոբյանը եւ 30-ամյա Կարեն Նիկոլայի Մուսայելյանը: Իսկ վիրավոր, 30-ամյա Մովսես  Ալիկի Վարոսյանը տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից տեղեկացանք, որ նրան այս պահին վիրահատում են:ծ

Լուսանկարը Եդվարդ Արզումանյանի