Սեւան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 4-ին, ժամը 20.22-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիսսան Թիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւորներ` 1992 թ. ծնված Թ., 2000 թ. ծնված Ռ., 1988 թ. ծնված Ռ. Ի.-ները եւ վարորդ` 1990 թ. ծնված Մ. Ա.-ը տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:


































