Սուրինամի արեւադարձային անտառներում գիտնականների միջազգային խումբը 60 կենդանատեսակ է հայտնաբերել, որոնք նախկինում, հնարավոր է, անհայտ  են եղել:  Գտածոների մասին, որոնց թվում 11 ձուկ  եւ 6 գորտ կա, պատմել է Conservation International ոչ առեւտրային հետազոտական կազմակերպության ներկայացուցիչ Թրոնդ Լարսենը:

Ըստ Լարսենի՝ մոտ երեք շաբաթ շարունակված գիտարշավի նպատակը Սուրինամայի կուսական անտառներում բնակվող բոլոր կենդանի էակների կատալոգի կազմումն էր, ինչպես նաեւ ջրային պաշարների ուսումնասիրությունը:

Բացի այդ, գիտնականները հետազոտել են Երկրի ամենաքիչ ուսումնասիրված անկյուններից մեկը՝ Պալումեու գետի  բարձրադիր ափերին հարող ջունգլիները, հայտնում է Globalscience-ը:

Ըստ կենսաբանների՝ հնարավոր է, բացահայտում դառնան շոկոլադագույն ծառի գորտը, ծառ մագլցող թունավոր գորտերի տեսակները, որոնց թույնը տեղաբնակները կիրառում են որսորդության մեջ, գրում է «Ռոսբալտը»: