Ադրբեջանական իշխանությունները շարունակում են ընդդիմության նկատմամբ ճնշումները: Ինչպես հաղրոդում է Turan-ը, նախորդ գիշեր Սումգաիթում ձերբակալել են մեջլիսի անդամ, ԱԱՃԿ նեկայացուցիչ Էլչին Հասանովին, կուսակցության քաղաքային կազմակերպության ղեկավար Ուլվի Գուլիեւին եւ Ալշան, Ադիշիրին եւ Մահիր անուններով ակտիվիստների:
Երիտասարդներին ոստիկանության աշխատկիցները ձերբակալել են 00:20-ի սահմաններում, երբ նրանք փակցնում էին Դեմոկրատական Ուժերի Ազգային Խորհուրդ կուսակցությունից նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի քարոզչական նյութեր:
Ձերբակալվածներին բերման են ենթարկել քաղաքային ոստիկանության 1-ին բաժանմունք եւ ցուցմունք վերցնելուց հետո, ժամը 03:00-ի սահմաններում ազատ են արձակել:
Ճանապարհայինոստիկանության աշխատակիցները հաշվետվությունում գրել են, որ ձերբակալվածները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ Հասանովն, ընդ որում, չի ենթարկվել ոստիկանությանը:
Շաբաթ Հասանովին դարձյալ ոստիկանություն են կանչել եւ հաղորդել են, որ գործը դատարանը կուսումնասիրի:





























