Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.50-ին, 1957 թ. ծնված Գագիկ Ա.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի` 10, «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի` 8, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 11, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի` 32, ուսումնական 60 փամփուշտ, «ԱԿՄ» ինքնաձիքի 2 պահունակ, նռնակի պայթուցիչ:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.20-ին, 1948 թ. ծնված Սեյրան Ջ.-ն ոստիկանության Իջեւանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի ակոսավոր հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «Կարաբին» տիպի հրացանի 52, «ԱԿՄ» ինքնաձիգի` 48, «ԱԿ-74» ինքնաձիգի` 17 փամփուշտ եւ «ԱԿ-74» ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























