Բժիշկների մեծ մասը անգինայով հիվանդներին հակաբիոտիկներ են նշանակում: Բայց արդյոք դա անհրաժե՞շտ է: Այդ հարցի պատասխանը տվել են ԱՄՆ Բոսթոն քաղաքի Բրիգհեմ հիվանդանոցի աշխատակիցները:
Նրանց խոսքով, հակաբիոտիկների գործողությունն ուղղված է կոկորդի ստրեպտոկոկի դեմ, որը լինում է հիվանդների միայն 10 տոկոսի մոտ, մինչեւ բուն հիվանդության հարուցիչը վիրուսն է, որի դեմ հակաբիոտիկներն անզոր են, հաղորդում է Reuters-ը:
Որոշ դեպքերում դեղամիջոցները կարող են նույնիսկ վնասել՝ լուրջ խնդիրներ հարուցելով, դիարեա կամ ինֆեկցիաներ: Հակաբիոտիկների գերազանցումը կարող է բակտերիաներին դեղակայուն դարձնել, եւ ապագայում բարդացնել բուժման ընթացքը, հայտնում է MedDaily.ru-ն: Մինչդեռ շատ բժիշկներ հակաբիոտիկներ են նշանակում բացարձակապես բոլոր անգինայով հիվանդներին:





























