Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 5-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացել, որ Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում  տեղի է ունեցել ՃՏՊ. «Զիլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. առկա գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1958 թ. ծնված Թ. Բ.-ի վարած «Զիլ» մակնիշի 68US300 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել: Զոհեր եւ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը: