Այդ անսովոր երեւույթը տեղի է ուեցել օրերս, երբ փրկարարներն ահազանգ են ստացել, որ Նոր Շոտլանդիայի ափերին կետը վտանգի մեջ է:

Որպես կանոն կետերը միայնակ կենդանիներ են, ուստի երբ Foggy մականվամբ սապատավոր կետը հայտնվել է ձկնորսկան ցանցի մեջ, փրկարարները զարմացել են, որ նրա հետ միասին լողում էր իգական սեռի Grommet մականվամբ կետը:

Երբ, վերջապես, փրկարարներն ազատ են արձակել կետին, նրա ընկերուհին ուրախությունից օդ է ցատկել: Կետերին վաղուց հսկող անձինք, ովքեր եղել են դեպքի վայրում, հայտնել են, որ իրենք երբեւէ նախկինում նման բան չեն տեսել:

Արդյունքում օգնության են եկել կետերի փրկարարական Կամպոբելոյի խմբի փրկարարներ ու մի քանի կամավորներ: Foggy կետը նեղուցի այդ հատվածում հաճախ է լողում, քանի որ այստեղ նա լողում էր մոր հետ միասին:

Տեղացի էքսկուրսավար Քրիստին Քալագանը (Christine Callaghan) գրանցել էր  կետի փրկարարական ողջ գործընթացը եւ այդ իրադարձությամբ կիսվել էր Facebook-ում:

«Ես երկար մտածել եմ այն մասին, ինչպես նկարագրել այսօրվա իրադարձությունը, բայց իզուր: Դա տեսնել էր պետք: Ես եւ մյուսները, ովքեր այդ պահին ինձ հետ էին, ամբողջ կյանքում կհիշեն կետի փրկությունը»,-ասել է Քալագանը:

Կամավորների խումբը զգուշորեն աշխատել է, որպեսզի ազատի կետին պարաններից, որոնք փաթաթվել էին նրան:

Foggy-ի ընկերուհին 45 րոպե համբերությամբ հեռվից հետեւում էր գործընթացին: Դրանցի հետո կետը ազատ էր արձակվել, հաղորդում է Huffington Post-ը:

«Այն բանից հետո, երբ կետին ազատ արձակեցին, նրա ընկերուհին սուզվել է, որից հետո բարձր օդ է ցատկել: Այժմ ասեք ինձ, որ դա ուրախության ճիչ էր. նա ուղղակի տոնում էր իր ընկերոջ ազատությունը»,- հայտարարել է Քալագանը:

«Ես մարտահրավեր կնետեմ բոլոր նրանց, ովքեր պնդում են, որ մարդիկ միակ խելացի, զգայուն արարածներն են»,- գրում է Քալլագանը: