Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է սփյուռքահայ բարերար Վահե Գաբրաշին եւ նրան ուղեկցող անձանց ու քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների եւ արտադրական ոլորտներին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի զարգացման գործում Սփյուռքի ներուժի օգտագործումը` այն համարելով պահանջված թե քաղաքական, թե ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից:





























