ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հոկտեմբերի 5-ին «Եդինայա Ռոսիայի» համագումարում հայտարարել է ռուսական խոշոր քաղաքներում էթնիկ անկլավների ձեւավորման անթույլատրելիության մասին:
Նա նշել է, որ անկլավների ի հայտ գալը հանգեցնում է եկվորների մեկուսացմանը եւ նպաստում հանցավորության եւ այլատյացության աճին, փոխանցում է polit.ru-ն:
«Մենք ողջունում ենք մեզ մոտ եկողներին: Բայց անթույլատրելի է էթնիկ անկլավների ձեւավորումը, հատկապես խոշոր քաղաքներում, որտեղ լարվածություն է կուտակվում», - ասել է «Եդինայա Ռոսիայի» առաջնորդը: Ըստ նրա՝ երկրի իշխանությունները պետք է օգնեն եկվորների ադապտացման ծրագրերի իրագործման հարցում, որոնք կներառեն ռուսերենի ուսուցում եւ ռուսական պատմական եւ մշակութային ավանդույթներին ինտեգրում:
Դմիտրի Մեդվեդեւը նաեւ հայտնել է, որ ՄԱԿ-ի գնահատմամբ, Ռուսաստանն այժմ իր տարածքում գտնվող միգրանտների թվով երկրորդ տեղում է:





























