Մոսկվայի հյուսիս-արեւելքում երիտասարդ կնոջը հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նա փորձել է ինքն իրեն հրկիզել: Եւ աղջկա, եւ բնակարանի կրակը հաջողվել է մարել: Արարքի պատճառն առայժմ անհայտ է, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմիններին մոտ գտնվող աղբյուրը:

Միջադեպը տեղի է ունեցել Շենկուրի նրբանցքում, հոկտեմբերի 5-ի ցերեկը, երբ երիտասարդ կինը, մոտ 20 տարեկան հասակի, շենքի բնակարաններից մեկում իր վրա վառելանյութ էր լցրել ու հրկիզել:

Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը, որից հետո բժիշկները աղջկան մեջքի ու վերջույթներ այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել:

Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունում հաստատել են տեղի ունեցած փաստը, սակայն հավելյալ մանրամասներ չեն հաղորդել: