Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը երեկ երեկոյան Ազգային ժողովից ստացել է համաներման որոշումը:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ երկուշաբթի կորոշվի՝ երբ է կիրառվելու համաներումը, որովհետեւ ում վրա տարածվում է այն եւ ովքեր պետք է դուրս գան, մեկ օրում կազատվեն՝ հնարավորինս շուտ:





























