Հայաստանում ավագանու ինստիտուտը պետք է ավելի արդյունավետ դառնա: Ջերմուկում անցկացվող Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովի ամփոփիչ ասուլիսում հոկտեմբերի 5-ին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
«Այս համաժողովը նախորդներից տարբերվում էր նրանով, որ մասնակցում էին ոչ միայն գյուղական համայնքների ղեկավարները, այլեւ ավագանու անդամները: Նրանք մասնակցում էին բոլոր այդ թվում՝ գյուղատնտեսությանը, տուրիզմի զարգացմանը, փոքր եւ միջին բիզնեսին, բնապահպանությանը վերաբերող հարցերի քննարկումներին», – հայտարարել է Վ. Տերտերյանը:
Նա հավելել է, որ համաժողովը բավական արդյունավետ է անցել: «Քննարկումներին մասնակցել են Հայաստանի նախագահն ու վարչապետը, մարզպետերը: Նրանք դարձել են բավականին հագեցած օրակարգի մասնակիցներ», – նշել է Վ. Տերտերյանը:





























