Քերոլ Քեյսերը (Carole Kaiser) եւ Մերի Բերսոնը (Mary Burson) ավելի քան 40 տարի միասին են, դաստիարակել են 8 երեխա եւ 13 թոռ ունեն: Սակայն Հյուսիսային Կարոլինան դեռ արգելում է նրանց ամուսնությունը:

Իրենց քահանայի, երկու երեխաների եւ 70 կողմնակիցների հետ Քերոլն ու Մերին հոկտեմբերի 2-ին եկել են Հենդերսոնի շրջանի ամուսնությունների գրանցման գրասենյակ, որպեսզի ամուսնության թույլտվություն ստանան, թեեւ պետությունը սահմանադրորեն արգելում է միսեռականների ամուսնությունը:

«Քերոլն ու ես պետք է այսօր այստեղ պետք է խնդրենք ամուսնության թույլտվություն ստանալու համար»,- ասել է 79-ամյա Բերսոնը:

«Մենք սիրում ենք միմյանց, 40 տարի շարունակ միասին ենք եղել, ութ երեխա ենք դաստիարակել եւ ցանկանում ենք մեր վրա պատասխանատվություն վերցնել, ինչը որ ունեն հետերոսեքսուալ մեր եղբայրներն ու քույրերը»:

Թեեւ լեսբուհիների զույգիի ամուսնության գրանցման հայցը մերժել են, այնուամենայնիվ, նրանք գրասենյակից ժպիտով են դուրս եկել, փողոցում նրանց դիմավորել են ընտանիքի անդամներն ու ընկերները: