Շվեդիայի մայրաքաղաքում սկսվել է Նոբելյան շաբաթը, որի շրջանակներում կհայտարարվեն նոբելյան մրցանակակիրների անունները ֆիզիոլոգիայի ու բժշկության, ֆիզիկայի ու քիմիայի բնագավառներում, խաղաղության համար եւ Շվեդական պետական բանկի կողմից տնտեսագիտության ոլորտում ձեռքբերումների համար Ալֆրեդ Նոբելի անվան մրցանակին, որը ոչ պաշտոնապես անվանում են Նոբելյան մրցանակ տնտեսագիտությունից:

Նոբելյան շաբաթի առաջին երեք օրը նվիրված են բնական գիտություններին: Երկուշաբթի մրցանակներ կշնորհվեն ֆիզիոլոգիայի ու բժկշության ոլորտում: Փորձագետները կանխագուշակում են, որ մրցանակին կարժանանա Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականների խումբը՝ ԴՆԹ-ի բնագավառում հետազոտությունների համար, հաղորդում է «Ռադիո Սվոբոդա»-ն:Երեքշաբթի կհայտարարվեն ֆիզիկայի բնագավառի նոբելյան մրցանակակիրները: Հավանական թեկնածուն է շոտլանդացի ֆիզիկոս  Փիթեր Հիգսը մասնիկի կախնատեսման համար, որն անվանել են նրա պատվին:

Չորեքշաբթի կհայտարարվեն քիմիայի բնագավառում նոբելյան մրցանակակիրը: Առավել հավանական է ռուսաստանցի Վալերի Ֆոկինը՝ «քլիք-քիմիայի» մեթոդների մշակման համար:Ավանդության համաձայն գրականության բնագավառում նոբելյան մրցանակակիրի անվան հայտարարման օրը դեռ պարզ չէ: Սակայն 99 տոկոս հավանականությամբ այն տեղի կունենա մոտակա հինգշաբթի օրը: