Շվեյցարիայի փոստային ծառայությունը վերջերս իր հանգուցյալ հաճախորդների մաղթել է «բարեհաջող տեղավորվել նոր բնակավայրում»:
Նորամուտի շնորհավորանքով նամակները ստացել են հասցեատերերի հարազատները, որոնք փոստային ծառայությանը հայտնել են նրանց վախճանի մասին եւ խնդրել են նամակներն ուղարկել արդեն իրենց հասցեին:Ինչպես հաղորդում է AFP-ն, Շվեյցարիայի Փոստի ներկայացուցիչը հայտարարել է, որ շփոթմունք է տեղի ունեցել, որը պայմանավորված էր համակարգչում տվյալների մշակման համակարգի խափանմամբ: Փոստային ծառայության աշխատակիցները ներողություն են խնդրել մահացածների հարազատներից:





























