Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 25-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Դավիթ Կարապետյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: