Հայաստանի հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները ձվի շուկայում՝ կապված վերջին 1 ամսում ձվի թանկացման հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ հոկտեմբերի 7-ին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները սկսվել են օգոստոսի թանկացումներից հետո, սակայն սեպտեմբերին տեղի է ունեցցել գնի որոշ իջեցում: «Հանձնաժողովը դիմել է ձու արտադրող հիմնական ընկերություններին՝ Արաքս, Արզնի, Լուսակերտ, Աշտարակ ձու ֆաբրիկաներին: Այս ոլորտի տնտեսվարողներից մանրամասն տեղեկատվություն ենք պահանջել: Օգոստոս ամսվա կեսերին ձվի գների բարձրացումներ նկատվեցին, բայց հետո սեպտեմբեր ամսվա կեսերից նվազում նկատվեց: Այժմ ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»,- ասաց Շաբոյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ձվի շուկայում նկատվում է 5-10 դրամ թանկացում:





























