Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրումը հայ մշակույթին, ինչպես նաեւ Ձեր ստեղծագործական արգասաբեր գործունեությունը թատրոնում եւ հեռուստատեսությունում: Մեզ համար թանկ եւ կարեւոր է Ձեր նման փորձառու մասնագետների մանկավարժական գործունեությունը:
Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն եւ մեծ եռանդ՝ շարունակելու Ձեր շնորհակալ գործը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:





























