Ավստրալացին ռեկորդ է սահմանել՝ մեկ օրվա ընթացքում «տարզանկայից» ամենաշատ թռիչքները կատարելով, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

21 ժամվա ընթացքում նա «տարզանկայից» թռել է 150 անգամ: Նախորդ ռեկորդը գերազանցելու համար պահանջվում էր թռչել առնվազն 106 անգամ: 2011-ին Քեվին Սքոթ Հանթլին 7 ժամ 42 րոպեների ընթացքում թռել է 105 անգամ: Չի հաղորդվում, նոր նվաճումը գրանցվել է Գինեսի գրքում, թե ոչ, փոխանցում է «Lenta.ru»-ն: