Ռուսաստանի սանիտարական ծառայությունը թույլ չի տա, որպեսզի ռուսական շուկա մտնի վրացական արտադրողների ալկոհոլային արտադրանքի 28 անուն խմիչք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, «Ինտերֆաքսին» հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն:
«Փորձաքննության արդյունքներով վերջին շաբաթվա ընթացքում ձեւակերպվել է 28 եզրակացություն, ըստ որոնց ներկայացված նմուշները չեն համապատասխանում հայտարարված ստանդարտներին»,-ասել է նա:
Օնիշչենկոյի խոսքով՝ այդ 28 ալկոհոլային խմիչքների շարքում են «Իմեդի-26»-ը, «Շուհման Wines Georgia»-ն, «Ասկանելի եղբայրներ»-ը, «Ախալշենի-2005»-ը եւ մի շարք այլ արտադրատեսակներ:
«Այդ ամենը ստիպեց մեզ կրկին կասկածել, որ վրացական կողմը ցանկանում է երկարաժամկետ կայուն եւ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել»,-նշել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը:





























