Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ հարակից շրջաններում, հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած պայթյունների շարքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 72-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:

Բաղդադում 9 կամ 10 պայթյուն է որոտացել, քաղաքի հիվանդանոցներում է գտնվում ահաբեկչություններից տուժած 109 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իրաքում լարվածության աճը կապված է խոշոր իսլամական երկու խմբերի՝ շիաների եւ սուննիների հակամարտության հետ: