Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 8-ին փակ նիստ է գումարել: Օրակարգում 4 հարց է (ֆոտոռեպորտաժ):

Առաջին հարցով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կներկայացնի Հայաստանում ստեղծված իրավիճակի գնահատականը:

Երկրորդ հարցով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից բխող ՀՀ նախագահի հրամանագիրը;

Երրորդ հարցով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի «Արձագանք 2013» հրամանաշտաբային մարզումների կապակցությամբ հանձնարարականները:

Այնուհետ գերատեսչությունների ղեկավարները կներկայացնեն զեկույցներ՝ «Արձագանք 2013» զորավարժությունների հետ կապված: