Հեյդար Ալիեւի հիմնադրամի փոխնախագահ, Ռուսաստանում հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Լեյլա Ալիեւան Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանով պարգեւատրվել է իշխանուհի Օլգայի 3-րդ կարգի շքանշանով:

Նա այդ պարգեւին արժանացել է Աստրախանում իշխան Վլադիմիրի հուշարձանի տեղադրմանն աջակցելու, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամության ամրապնդման ոորտում բազմաթիվ արժանիքների համար, հաղորդում է Trend-ը:

Ավելի վաղ այս շքանշանին են արժանացել ՌԴ Դաշնային հավաքի ֆեդերացիայի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը, Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնա Ռոմանովան: