«Արմավիա» ընկերությունը շարունակում է վճարել աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության տեղեկացված աղբյուրը:
Ինչպես նշել է աղբյուրը, վճարումներն ընթանում են պլանի համաձայն՝ շաբաթական երկու անգամ: «Աշխատավարձերի պարտքերի վճարումից հետո ընկերությունը սնանկ կհայտարարվի»,- նշել է աղբյուրը: Զուգահեռ վճարում են նաեւ չօգտագործված ավիատոմսերի դիմաց: Մեկնաբանելով մինչ այժմ փոխհատուցում չստացած ուղեւորների դժգությունը՝ աղբյուրը նշել է, որ առայժմ վճարում են ապրիլին ընկերության դրամարկղերում գրանցված տոմսերի դիմաց:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքներն ու հայտարարել էր սննկացման մասին: Վերջին շրջանում ընկերությունը պարբերաբար ֆինանսական խնդիրներ էր ունենում, որոնց հետեւանքով մեկ անգամ չէ, որ թռիչքները հետաձգվում էին:





























