Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն առաջիկա օրերին հրաժեշտ կտա իր պաշտոնին։
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. ««Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ  այս մասին Սերժ Սարգսյանը բավական թափանցիկ ակնարկել է մարզպետերի հետ Ջերմուկում կայացած հանդիպման ժամանակ։

Ըստ այդմ. Ս. Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել բոլոր այն մարզպետերին, որոնք երկար ժամանակ է՝ աշխատում են եւ արդեն թոշակային տարիքի են մոտենում։

Բայց Կ. Շահգալդյանի դեպքում հրաժարականն օրհասական է դարձել ոչ միայն 67 տարեկան լինելու պատճառով, այլ որ դիզվառելիքի յուրացման գործում ներգրավված է նաեւ Կոտայքի մարզպետարանը»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):