Սյունիքի մարզի Կապան քաղաքի նախկին «մսի կոմբինատի» մոտակայքում այրվել է ավտոմեքենա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 02.25-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գործարանային փողոցում «Տոյոտա» մակնիշի 09 AA 010 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետեւանքով առաջացել է բռնկում:

Հրդեհը մարվել է ժամը 02.42-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Դ. Ղ.-ը տեղափոխվել է քաղաքի «Կենտրոնական» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: