Լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ եւ այլն) ամենաորակյալ եւ ամենամեծ պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն մ3, իսկ կանխատեսումային պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչև 3 մլրդ մ3-ի:

Արագածի հանքավայրի պեռլիտները նախկինում արտահանվել են Իտալիա, Բելգիա  փոշե ֆիլտրերի ստացման համար, ինչպես նաեւ՝ Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան ջերմամեկուսիչ նյութերի ստացման համար, սակայն Եվրոպա ներկայումս պեռլիտ ներկրում է ԱՄՆ-ից:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ՀՀ կառավարությանն է ներկայացրել ոչ մետաղական հանքանյութերի ոլորտի զարգացման հայեցակարգ, որով առաջարկվում է պետական աջակցություն ցուցաբերել պեռլիտ վերամշակողներին:

Պեռլիտներն օգտագործվում է թեթեւ բետոնների, ջերմա եւ էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, սպիտակ եւ գունավոր ապակիների, բյուրեղապակու, հրակայուն թելերի եւ այլ նյութերի արտադրության մեջ, հողին ավելացված պեռլիտների խառնուրդը լավացնում է հողի կառուցվածքն ու ֆիզիկական հատկությունները: